Armenpress.am-ը գրում է.

Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դերասանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 5-ին «Մեմորիալ» սգո սրահում:
Հուղարկավորությունը` հունիսի 6-ին՝ Երևանի Կամերային թատրոնից:

Գեորգի Ամիրաղյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում: Սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982 թվականից աշխատել է Երևանի պետական կամերային թատրոնում: 

Խաղացել է «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և մի շարք այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Ժամկետը՝ 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլ կինոնկարներում: Որպես հաղորդավար աշխատել է  Մոսկվայում «Կաբարե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակում:

 1985-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 
2007 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել