Armsport.am-ը գրում է.
Հայտնի են դարձել Ումիտիի և «Բարսելոնայի» միջև կնքված նոր պայմանագրի մանրամասները:
Ինչպես հայտնել է ակումբի նախագահ Ժոզել Բարտոմեոն, 24-ամյա ֆրանսիացու հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո: Նշենք, որ մինչ այս գործող պայմանգրում ֆրանսիացու հրաժարահինը կազմում էր 60 մլն եվրո: Սա գալիս է պաացուցելու, որ կատալոնացիները չեն ցանկանում ոչ մի գնով բաց թողնել Ումտիտիին:
Հիշեցնենք, որ նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թվականը: ֆրանսիացի պաշտպանը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2016 թվականից, ուր տեղափոխվել է «Լիոնից»:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2018/06/04/umtiti/890114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել