Թբիլիսյան ռեստորանում ծեծել են Սահակաշվիլիի պատգամավորներին, հնարավոր է, նախագահի ներկայությամբԹբիլիսյան «La Truffle» ակումբ–ռեստորանում տեղի է ունեցել միջադեպ իշխող և ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների միջև։

Apsny.ge փոխանցմամբ՝ ռեստորան հարբած վիճակում եկած իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Մամուկա Բակուրիան ընկերների հետ տեսել են ընդդիմադիր պատգամավորներ Գիորգի Վաշաձեին, Դավիթ Սակվարելիձեին ու Զազա Գորոզիային։ Տեսնելով քաղաքական հակառակորդներին՝ Բակուրիան ու ընկերները մոտեցել են նրանց «Պոռնիկների քեֆ անելու ժամանակներն անցել են» գոռգոռոցներով ու ծեծել են նրանց՝ մոխրամաններ ու բաժակներ կիրառելով։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ծեծկռտուքից մի քանի րոպե առաջ ռեստորանում էին նաև Միխայիլ Սահակաշվիլին ու Միացյալ ազգային շարժման ղեկավար Վանո Մերաբիշվիլին։ Սահակաշվիլին, այնուամենայնիվ, հերքել է ռեստորանում գտնվելն ու միջադեպը բնորոշել է որպես կամայականության մթնոլորտի դրսևորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել