Tert.amLife-ը գրում է.
Հայտնի մարդկանց մասին Tert.am Life-ի բացահայտումները շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում ներկայացնում ենք երգչուհի Սոնա Շահգելդյանին:
 
Սոնան կարծում է՝ իրեն մյուսներից կարելի է տարբերել անկեղծության մեծ չափաբաժնի շնորհիվ: Միշտ ասում է այն, ինչ մտածում է: Երգչուհին խոստովանեց, որ հասցրել է հիասթափվել՝ բացահայտելով գործընկերներից շատերի դեմքերը:
 
-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
 
-Կարծում եմ՝ անկեղծությունը: Այն հոգու հայելին է, շատ լավ զգացվում է՝ ով է իրականում անկեղծ, ով՝ ոչ: Ամեն մարդու մեջ չէ, որ դա կա, այդպիսին ծնվում են: Ես շատ եմ նշել անկեղծություն բառը, ինձնից լսելով՝ շատ մարդիկ, լավ իմաստով, հասկացան այդ բառի նշանակությունն ու սկսեցին կիրառել այն:
 
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
 
-Ամբողջ հոգով ու սրտով մարդկանց նվիրվելը: Թեև աստիճանաբար ուղղվում եմ, արդեն որպես ընկեր ընտրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ համապատասխան են: Ավելի լավ է լինեն քիչ թվով, բայց լավ որակով մարդիկ: Տարիների ընթացքում շատ բան եմ հասկացել, հասցրել եմ բացահայտել շատ մարդկանց իրական դեմքը թե՛ իմ բնագավառից, թե՛ առհասարակ: Իմ մեծ առավելությունն եմ համարում այն, որ կարողանում եմ դիմացինին ասել այն, ինչ մտածում եմ: Շատ մարդկանց դա չի հաջողվում:
 
-Կա՞ մի բան, ինչից վախենում  եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
 
-Իհարկե, վախեր բոլորս էլ ունենում ենք, բայց տարիքի հետ դրանք հաղթահարելը հեշտ է դառնում: Ինչ-որ բան կդժվարանամ առանձնացնել:
 
 
-Ի՞նչ հատկությամբ  կուզեիք  օժտված լինել։
 
-Օժտված եմ մեծ տաղանդով՝  լավ մարդ լինելով: Ես կուզեի շատ մարդկանց մոտ լիներ բարություն, ազնվություն: Դա բացակայում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
 
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
 
-Չէ: Իմ կարծիքով, գուցե, արդեն գերբնական ուժով օժտվել եմ Աստծո կողմից: Նա ինձ տվել է երգելու տաղանդը: Ընդհանրապես, ես ունեմ կանխազգալու կարողություն. Հաճախ մայրս, ընկերներս ինձ ասում են՝ կարծես գուշակ լինես:
 
-Ի՞նչն է Ձեզ  ամենից շատ բարկացնում  հասարակության, մարդկանց մեջ։
 
-Նախանձը, չար լինելը, ինչպես նաև ձևականությունն ու օտարամոլությունը:  Քաղքենի մտածողությունն էլ կուզեի  վերացնել մարդկանց միջից:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել