Wnews.am-ը գրում է.
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է՝ համաձայնեք, որ ամենաբարի ու պայծառ տոներից մեկը։ Չէ որ երեխաներն են կյանքին պարզություն, պայծառություն ու գույներ հաղորդում։ Այս գեղեցիկ տոնին Wnews.am-ը ներկայացնում է նոր ձեւավորված կառավարության անդամների երեխաներին.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար այսօր կրկնակի տոն է. չորս երեխաների հայրը տոնում է նաեւ իր ծննդյան 43-ամյակը։
Նիկոլ Փաշինյանն ունի երեք դուստր եւ մեկ որդի։Ավա դուստր Մարիամ Փաշինյանը 20 տարեկան է։
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, 19 տարեկան է։
Նա ավարտել է Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը։Միջնեկ դուստր Շուշան Փաշինյանը 11 տարեկան է, իսկ կրտսեր դուստրը` Արփին, 3 տարեկան։
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ունի երկու զավակ` դուստր Արփին եւ որդին՝ Սամվելը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկու դուստր ունի։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ունի երկու զավակ։
Wnews.am-ն արդեն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ընտանիքին։
Նա ունի չորս զավակ եւ մեկ թոռ։
Նանե Զեյնալյանը 26 տարեկան է, հանդիսանում է Insight Consulting ընկերության հիմնադիրը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։