ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանն այսօր տոնում է իր ծննդյան 33 ամյակը: «Օրն անցկացնելու եմ ընտանիքիս և ընկերների հետ, նեղ ընտանեկան շրջանակում»,- ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց երգիչը: Արմանը դեռ երեկվանից ստանում է բազմաթիվ շնորհավորանքններ և նվերներ. «Ստացել եմ գրիչներ ու օծանելիք»,- մանրամասնեց Արմանը:

Իր ծննդյան օրերին երգի տեսքով նվերներ չի ստանում: Եղել են երգի տեսքով նվերներ, բայց ոչ ծննդյան օրվա առթիվ: Երգ-նվերներ միշտ ստանում եմ ընկերներիս կողմից` Արսեն Գրիգորյանի, Զառայի, ով նաև «Շուրթիս համը երգիս հեղինակն է»,- ծիծաղում է երգիչը:

10 տարի առաջ Արման Հովհաննիսյանն ինքն իրեն արեց ամենացանկալի նվերը, ով էլ դարձավ նրա կյանքի զուգընկերը: «Իմ ամենահիշարժան ծննդյան օրն էր, երբ ես փախցրի իմ կնոջը»:

«Իսկ առաջին նվերն էլ այսօր եղել է հենց կնոջիցս` վերնաշապիկ է նվիրել և իմ սիրելի օծանելիքը», - ArmStar.am-ին մանրամասնեց Արմանը:

Արման Հովհաննիսյանի համար երբևէ ստացած ամենահիշվող նվերը դստեր պատրաստած անակնկալն էր. «Հետաքրքիր Էյֆելյան աշտարակ էր նվիրել»:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել