2011 թվականին կանադացի ստոմատոլոգ Մայլք Զուքը 26,5 հազար դոլարով գնել է Ջոն Լենոնի ատամը։ Այժմ տղամարդը որոշել է հետ վերադարձնել այդ գումարը. նա ուզում է գտնել լեգենդար բիթլի երեխաներին և նրանց միլիոնանոց ժառանգությունից իր տոկոսը ստանալ։

Ավելի վաղ ատամնաբույժը հայտարարել էր, որ մտադիր է կլոնավորել երգչին, սակայն հետո ախորժակը մեղմել է։ Այժմ նա փնտրում է մարդկանց, ովքեր իրենց՝ երգչի ոչ ամուսնական կապից ծնված երեխաներն են համարում։ Մայքլն առաջարկում է նրանց ԴՆԹ թեստ անցնել և պարզել, արդյո՞ք իրավունք ունեն իրենք հավակնելու Լենոնի ժառանգությանը։

Մայքլը համոզված է, որ նման հանրահայտ մարդը չէր կարող արտամուսնական երեխաներ չունենալ․ չէ՞ որ բազմաթիվ կանայք էին երազում հայտնվել նրա անկողնում։

Բոլոր նրանց, ովքեր կցանկանան ԴՆԹ թեստ անցնել, Մայքլը խնդրելու է պայմանագիր ստորագրել։ Այն դեպքում, եթե նրանք իրոք ռոք երաժշտի երեխաները պարզվեն, ատամնաբույժը ժառանգությունից իր տոկոսը կստանա։ Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ դեռևս տղամարդու հետ մի կին է միայն կապվել՝ ԱՄՆ–ից, ով իրեն Լենոնի դուստրն է համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել