Հարգելի «Բիլայն Արմենիա» ընկերություն, նամակս ուղղում եմ ձեզ:
Ես՝ ՀՀ քաղաքացիս, օգտվում եմ ձեր ծառայություններից ու ինձ մտահոգում են մի շարք խնդիրներ ձեր ծառայությունների սպասարկման որակի վերաբերյալ:
Հատկապես խոսքը վերաբերում է «Հայլայն» ինտերնետ կապին: Եվ այսպես, ամիսներ առաջ՝ ձմռան ամիսներին, ինտերնետը խափանումներով էր աշխատում: Յուրաքանչյուր երեք րոպեն մեկ անջատվում էր մոդեմի ADSL-ն: Արդյունքում ինտերնետից օգտվելն ինձ համար վերածվել էր սարսափի: Հրավիրված մասնագետը եկավ, նայեց, գծային հեռախոսակապի տան լարերը ստուգեց և ասաց, որ հողակցում կա: Տան հեռախոսագծերի հողակցման հարցը լուծվեց: Անցավ մեկ օր, ու նորից սկսվեց նույնը: Սկսեցի ուշադրություն դարձնել, թե հատկապես երբ ու ինչ պայմաններում է ինտերնետ կապը խափանվում և հիմա վստահ կարող եմ պնդել: Ուժեղ քամու կամ անձրևի դեպքում ինտերնետից ընդհանրապես հնարավոր չի լինում օգտվել: Ես այս ամենը ասում եմ ոչ միայն իմ անունից, այլև մի շարք քաղաքացիների կողմից ևս նկատվել է նման երևույթ:
Ձեր աշխատակցին ես նշեցի, որ կարծում եմ, խնդիրը ոչ թե տան ներսում գտնվող լարերն են, այլ դրսի սյան: Երբ ամեն անգամ զանգահարում եմ ու ասում, ինձ պատասխանում են՝ Ձեր լարերից է: Հարգելիներս, այդ ե՞րբ փողոցի սյան լարերը դարձան իմ սեփականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10201229107833828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել