Կար ժամանակ, երբ երկուսով էինք,
Ու հոգիները մեր միասին էին միշտ…
Ես մարմինն էի, իսկ դու՝ իմ հոգին,
Ես թռչուն էի, իսկ դու թևերն իմ:
Բայց ճակատագիրն անողոք
Բաժանեց ճամփաները մեր կյանքի:
Քեզ գերեց կյանքի մեկ այլ ուղի,
Ու քամու պես հեռացար ինձնից…
Հիմա դու իմ դիմաց ես կանգնած,
Բայց էլ հոգիս չես, օտար ես ինձ.
Թեպետ սիրտս զարկում է այնպես,
Ինչպես ոչ հեռու այն անցյալում,
Երբ քնքշանքով հոգուս էիր դիպչում,
Ու ճախրում էինք մենք միասին՝
Սավառնում հոգով հեռուներ…
Նորից եմ ուզում փարվել քեզ,
Հոգուս նորից գտնել եմ ուզում:
Դիմանալ էլ չեմ կարող, հավատա՛,
Չէ՞ որ դու կողքիս ես, դու հոգի՛ս ես…
Գրկում եմ քեզ ու հասկանում՝
Հոգիս չկա, դու հոգիս չես էլ.
Դու մարմին ունես ու սառն ես այնքա՜ն:
Իսկ հոգի՞ս, հոգուս ո՞ւր ես տարել,
Որտե՞ղ ես կորցրել…
Նույն խենթն եմ, ես նույնն եմ մնացել,
Բայց դու շատ ես փոխվել…
Թեև հոգիս քեզ եմ տվել, բայց մի մասնիկ
Դու իմ սրտում ես թողել,
Որ ստիպում է քեզ հիշել, երազել,
Անցալը վերապրել, քեզ սեր անվանել:
Ինչո՞ւ ողջ հոգիս քեզ հետ չես տարել,
Որ անհոգի մնայի ու գուցե սիրտս
Այսպես չցավար էլ:
Դու ինձ մոռացել ես, իսկ ինձ՝ ստիպում
Հիշել անընդմեջ…
Ա՜խ, Սեր իմ անցյալի,
Որքա՜ն դաժան ես…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել