Տղամարդն ուտելիք է պատվիրել ոչ այնքան մեծ ռեստորանում և խիստ վիրավորվել՝ տեսնելով կտրոնի վրա գրվածը: Buffalo Wild Wings կազմակերպությունը սկանդալից զերծ մնալու համար, խնդիրը լուծել է յուրովի. աշխատակիցները վտարվել են աշխատանքից, իսկ ահա թափառական տղամարդը կկարողանա մի ամբողջ տարի անվճար օգտվել սննդից:
Փաստորեն, կտրոնի վրա գրված է եղել. «Հեյ, անտուն, արի նստենք, մի քիչ խոսենք, խմենք»: Վիրավորական խոսքերը գրել էր աշխատակիցներից մեկը: Անտունը սարսափելի վիրավորվել է և դիմել ղեկավարությանը, իսկ ահա մենեջերն անմիջապես արձագանքել է: Թափառականը հիմա մեկ տարով ապահովված է անվճար ուտելիքով: Որպեսզի մնացած թափառականները չնեղանան, ռեստորանը 200 տապակած հավի թևիկներ է բաժանել նրանց: Կարծես թե թափառականներն արդեն պետք է շնորհակալություն հայտնեն նրան, ով գրել է վիրավորական խոսքերը: