Լոս Անջելեսում բնակվող դիմահարդարը ցանկանում է հեռացնել սեռական օրգանները իր երազանքին հասնելու՝ այլմոլորակայինի տեսք ունենալու համար։ Պլաստիկ վիրաբույժները զգուշացրել են նրան, որ գործնականում դա անհնար է։ 23-ամյա Վինի Օհն իր կերպարանափոխության համար արդեն 60 հազար դոլար է ծախսել, և այժմ նա ցանկանում է անսեռ դառնալ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Բևերլի Հիլսում աշխատող հայտնի պլաստիկ վիրաբույժ բժիշկ Սիմոնին կարծում է, որ նման գործընթացը վտանգավոր է, քանի որ կանդրադառնա օրգանիզմի բիոքիմիայի վրա։

Այլմոլորակայինի նմանվելու համար երիտասարդը ավելի քան 100 պրոցեդուրա է անցել։

«Ես ցանկանում եմ իմ սեռական օրգաններն այնպես փոխել, որ այնտեղ ոչինչ չլինի։ Պարզապես անցք, որի միջոցով կկարողանամ միզել։ Ես ցանկանում եմ դրանք հեռացնել, քանի որ այդպես ապրելն ավելի հեշտ կլինի»,-ասել է նա։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել