Նայում եմ թե ինչպես են ԼՂՀ Նախագահը, Նախարարները, ՊԲ Հրամանատարը և բարձրաստիճան զինվորականները պարում Շուշիում-մի պահ հուզվեցի ու հիշեցի այն տեսանյութը թե ինչպես էին Շուշիում 1992 թվականի մայիսի 9-ին պարում:Այդ պարը կոչվում է ՀԱՂԹԱԲԱԿԻ ՊԱՐ:Հավատացեք,երբ նայում ես այդ պահին չես մտածում ոչ փողի,ոչ քաղաքականության ու ոչ մի բանի մասին,միայն մտածում ես ինչ հզոր ենք մենք ու մեր բանակը,ինչ հողեր ենք ազատագրել ու ինչպես մեր սպաներից մեկն է ասում-Մեր պապերը հաղթանակած պարել են Բեռլինում,մեր հայրերը պարել են Ղարաբաղում,մեր երեխաներն էլ կպարեն Մուշում,Անիում և ամբողջ Արևմտյան Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել