«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ: Եվ ստացվում է, որ այս բացահայտումների մեղավորը ոչ այնքան գործարարներն են, որոնք գործել են թելադրված խաղի կանոններով, այլև հենց բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հորդորել են բիզնեսմեններին օգտվել օրենսդրական սողանցքներից: Եվ հիմա, օրինակ, «Երևան սիթի» սուպերմարկետների 461 աշխատակցի ԱԱԾ տանելով` իրապես հարցը չի լուծվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական կառավարման ոլորտի մասնագետներից շատերը պնդում են, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նոր կառավարությունը սահմաներ խաղի նոր կանոններ, գիծ քաշեր անցյալի ու ներկայի միջև՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուզածը ոչ թե անցյալը փորփրելն է կամ վենդետաներ անելը (ինչը բացառել է բազմիցս), այլ ամենքին օրենքի դաշտ բերելը:

Իսկ հասարակ աշխատակիցներին ԱԱԾ տանելը, ձերբակալությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել բիզնեսմենների շրջանակում: Մանավանդ, մեծ թվով, ըստ պաշտոնական տեղեկության, 11 խոշոր ընկերություններ են այդպիսի վիճակում: Եվ  ուրեմն ինչ, հանրապետության կեսը պետք է ճաշակի ԱԱԾ-ում լինելու «համը»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել