«Պարզվում է՝ թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառա­վարման մարմինները, այլև ՀՀ գիտու­թյունների ազգային ակադեմիան: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմի­ան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ և գնել 10 հատ կոնյակ: 

Այսպես, պարզվում է՝ գնվել է 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոն­յակ՝ 240 հազար դրամով 2 հատ «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հա­զար դրամով, 6 հատ «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով (հատը՝ մոտ 39.5 հազար դրամ) և մեկ հատ «Արարատ» կոնյակ՝ 89 հազար դրամով: Բացի այս, Գիտությունների ակադեմիայի կոնյակասերները գնել են նաև տուփ՝ 37 հազար դրամով: Այսքան հուշանվերի համար գիտությունների ազգային ակա­դեմիան պետական միջոցներից ծախ­սել է մոտ 700 հազար դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել