«Հայտնի հեղինակություն «Պիստ Արմենը»՝ Արմեն Իսրայելյանը, ում համարում են Էրեբունու թաղապետ Դա­վիթ Գրիգորյանի տանիքը, վերջին օրերին թաղի մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին խիստ հանձնա­րարական է տվել՝ պարզել բոլոր այն «դավա­ճաններին», ովքեր ահազանգել են իրավապահ մարմիններին, թե մարդկանց պարտադրաբար ուղարկում են ակցիաների՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Տեղեկություններ կան, որ որոշ կրթական հաստատություններից և մասնավորապես «Պիստի» քրոջ տնօրինությամբ գործող թիվ 64 մանկապարտեզի վերաբերյալ անհայտ անձինք ահազանգել են իրավապահներին՝ հայտնելով, որ աշխատակազմին պար­տադրաբար ցույցերի են ուղարկում: «Պիստն» էլ որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավա­ճանների» նկատմամբ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել