Ջենին Դաթոնը՝ Մեծ Բրիտանիայից, հարստացել է՝ eBay կայքում ներքնազգեստ վաճառելով,– հաղորդում է The Sun-ը։

2003 թվականին, լրացուցիչ եկամտի աղբյուր փնտրելով, կինը սկսել է էժանագին ապրանքներ վերավաճառել համացանցում։ 15 տարի անց 42-ամյա Դաթոնը հայտնվել է «eBay-ի բրիտանացի հազար միլիոնատերերի» ցուցակում, իսկ նրա Belle Lingerie ընկերությունը ներքնազգեստի և լողազգեստի երկրի ամենախոշոր և անկախ ռիթեյլերներից է դարձել։

«Ձմեռ էր, մենք ամուսնուս հետ ոչ թանկ դահուկային կոստյում էինք ձեռք բերել և որոշեցինք փորձել վերավաճառել այն։ Այնուհետև մենք էժան ներքնազգեստ և թևնոցներ ձեռք բերեցինք և դրանք նույնպես վաճառեցինք։ Շուտով ես հասկացա, որ այսպես կարող եմ նորմալ վաստակել»,– պատմում է Դաթոնը։

Դրանից հետո կինը սկսել է զեղչված ապրանքներ գնել և վերավաճառել և մեկ տարում ավելի քան 13 հազար դոլար է վաստակել։ Այդ ժամանակ նա թողել է իր մշտական աշխատանքը և կենտրոնացել է սեփական գործի զարգացման վրա։ Նրա խոսքերով՝ 2005 թվականին իրենք ամուսնու հետ իրենց Belle Lingerie ֆիրմայի համար կայք են ստեղծել, և ներկա պահին իրենց հետ ավելի քան երեսուն բրենդեր են համագործակցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել