Եթե երբևիցե մենք ունենանք գոնե 65.000 նստատեղով, եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադաշտ, ապա շատ հնարավոր է, որ մեր մոտ էլ օրերից մի օր անցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպում:
Սակայն մի բան է ստանալ այդ հանդիպումը անցկացնելու հնարավորությունը, մի բան է ԿԱՐՈՂԱՆԱԼ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ HAVUR PATSHACHI. ХАВУР ПАТШАЧИ - с перевода из глубоко армянского, означает ДОСТОЙНО.
Բորիսպոլի օդանավակայանը չի փայլում «օդանավակայանությամբ»․ անհարմար է, ալոգիկ ուղղություններով և «տո դե ե՞բ բդի ստեղից դուրս գանք» արտահայտություններով լի: Տաքսիստները, ովքեր քեզ դիմավորում են իրենց՝ պատերազմում զոհված պապից էլ ավելի ջերմ (պռիչոմ, կապ չունի՝ նացիստների կողմից կռված պապի, թե կարմիրբանակայինների), ոչնչով չեն տարբերվում Զվարթնոցի տաքսիստներից գումարը քառապատկելու ունակություններով, սակայն, ինչպես կասեր դասականը, «չստիկով չէին, գրեթե բոլորը սափրված էին, իսկ մեքենայում սիգարետ չէին ծխում, դրսում էլ բանակցելուց հարցնում էին՝ ծխել կարելի է, թե ոչ»: Մի խոսքով՝ ճիշտ ընտրությունը կոչվում է UBER կամ YANDEX TAXI:
2. Հյուրանոցներ
Ուրեմն, եթե դուք մեկ կամ գոնե կես տարի առաջ չէիք հասցրել պատվիրել հյուրանոցային համար, ապա շնորհավորում եմ ձեզ, Կիևը ձեզ համար դառնում էր իրոք թանգարան, ինչպես նաև ննջարան կամ, վերջին вариант, կացարան ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ: Բացի նրանից, որ քանակապես չկային այդքան հյուրանոցներ և հյուրատներ բոլորին տեղավորելու համար (պաշտոնական հաշվարկով՝ Կիև էր ժամանել մոտ 58.000 մարդ), դրա հետ մեկտեղ սովորական բարձրահարկում մեկսենյականոց բնակարանի վարձակալությունը հենց խաղի օրը արժեր, ԱԹԵՆՇԸՆ-ԱԹԵՆՇԸՆ, 2000-8000$՝ կախված, թե քաղաքի որ մասում էր գտնվում տունը: Այդ իսկ պատճառով իսպանացի և անգլիացի երկրպագուների մեծ մասը նախընտրել են քնել կիևցիների ավտոտնակներում, որոնք համեմատաբար հասանելի էին՝ 100-300$, մետրոների և երկաթգծի կայարաններում և Կրեշատիկի մաքրամաքուր գազոնների վրա: Սրա հետ կապված իր դժգոհությունը և տարակուսանքն էր հայտնել UEFA-ի նախագահը, ով Կիևի քաղաքային իշխանություններին մեղադրել էր ոչ կոմպետենտության և անգործության մեջ, քանի որ այդ կատաստրոֆիկ պայմանների պատճառով մոտ 2500-3000 երկրպագուներ տոմսերը հետ էին վերադարձրել:
3. Կրեշատիկ և ֆան-զոնա
Կրեշատիկը Կիևի գեղեցկուհին է, գլխավոր փողոց, որի երկարությունը մոտ 1.3 կիլոմետր է և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։ Սկսվելով Եվրոպական հրապարակից՝ Մայդանով հասնում է դեպի Բեսարաբիայի հրապարակ: Փողոցը փակ էր, և այնտեղ էր տեղակայվել UEFA-ի պաշտոնական ֆան-զոնան: Ֆան-զոնայում իրոք գերֆուտբոլային մթնոլորտ էր, և դու զգում էիր քեզ տոնի և տոնակատարության մի մաս: Բոլորը ժպտում էին, ուրախ էին և ակնկալում էին երեկոյան փայլուն ֆուտբոլային ներկայացում:
4. Ռեստորաններ և սրճարաններ
Կրեշատիկի ռեստորանները և սրճարանները չէին փոխել իրենց մոտ ոչինչ: Ի դեպ, եթե գնացուցակի հետ կապված, դա միայն հաճելի էր (չմոռանանք հյուրանոցների և տաքսիների՝ «էսօր ինչ աշխատանք, աշխատանք, վաղը աշխարհի վերջն է» սկզբունքը), ապա ֆայմի գործակցի առումով խայտառակություն էր: Մենեջերներն ապրանքը պահեստավորել էին ոչ թե այն հաշվարկով, որ, սովորականից բացի, հենց այսօր 58.000 ավել մարդ է հայտնվելու իրենց դիմաց, այլ ինչպես միշտ: Ոչ թե ավելացրել էին դրսի մայթերի հաշվին սեղանների քանակությունը (ինչը, համոզված եմ, կարելի էր կազմակերպել՝ դիմելով Կիևի քաղաքապետարան և խնդրելով մեկ օր ընդառաջ գնալ), այլ թողել էին նույն քանակությամբ՝ չավելացնելով նաև մատուցողների քանակը: Արդյունքում, ցերեկը ժամը 13:00-ի մոտ սկսեցին հերթով փակվել բազմաթիվ սրճարաններ, քանի որ ապրանքը սպառվել էր, ու ժամանակ էր պետք նորից ապրանք ստանալու համար (չմոռանանք, որ Կրեշատիկը փակ էր), իսկ ով էլ դեռ կարողանում էր սպասարկել, կա՛մ սեղան ազատվելու հերթի մեջ էր մարդ մեռնում, կա՛մ մատուցող սպասելուց: Բայց եթե ստացվում էր մի բան պատվիրել, ապա խոհանոցն իրոք համապատասխանում էր QIMQIN HACHO սկզբունքին: КИМКИН ХАЧО - с перевода из глубоко армянского, вкуснятина.
5. Մարզադաշտ
Օլիմպիյսկի մարզադաշտ հասնելու համար, որը տեղավորում է մոտ 70.000 հանդիսական, պետք է անցնել ամբողջ Կրեշատիկը: Հենց մարզադաշտի մոտ բավականին լավ էր կազմակերպված անվտանգության ծառայությունը: Համենայն դեպս, հաշված վայրկյանների ընթացքում քեզ ստուգում էին ոչ միայն ոտքից գլուխ, այլ, եթե խնդրեիր, կարող էին նաև արյան անալիզներդ էլ տային ու էխո անեին: Մի խոսքով՝ մարզադաշտում ամեն ինչ հիանալի էր թե՛ մտնելուց, թե՛ դուրս գալուց և թե՛, իհարկե, խաղի ընթացքում: Մարզադաշտն իրոք լավն էր և քանի որ վերակառուցվել էր 12 տարի առաջ, թարմությունը զգացվում էր բոլոր առումներով:
P.S. Իսկ հիմա, թե ինչու գրեցի այս ամենի մասին: Հաճախ եմ լսում, որ բազմաթիվ մարդիկ երազում են, որ Հայաստանում անցկացվի եվրոպական ինչ-որ մի մեծ միջոցառում՝ լինի դա «Եվրատեսիլ», թե Եվրոպա լիգայի, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կամ Եվրոպայի սուպերգավաթի հանդիպում:
Հարց. արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ միջոցառումն ընդունելուն: Արդյո՞ք ունենք այդքան ենթակառուցվածքներ, որոնք կբավարարեն բոլոր զբոսաշրջիկների պահանջները (օրինակ՝ քաղաքի կենտրոնից դեպի մարզադաշտ տանող ճանապարհին հասարակական զուգարանների առկայությունը): Արդյո՞ք ֆիզիկապես կան այդքան հյուրանոցներ, հյուրատներ, բնակարաններ և տներ, որոնք պատրաստ կլինեն ոչ միայն ընդունել այդքան մարդու, այլ նաև գնի առումով չքերել մինչև վերջին ցենտը: Եվ ի վերջո, արդյո՞ք մենք ինքներս պատրաստ ենք հանդուրժել մեր այգիներում վրանների մեջ քնող, գիշերները խմող ու ամբողջ գիշեր բարձր երգող երկրպագուների:
Գտնում եմ, որ բոլոր առումներով դեռ պատրաստ չենք: Հուսանք՝ մի օր կունենանք թե՛ այդ մարզադաշտը, թե՛ այնտեղ ֆուտբոլային մեծ տոն ընդունելու հնարավորությունը: Բայց դրա համար մեր վերաբերմունքի մեջ էլ պետք է իրավիճակ փոխվի, ոչ միայն երկրում: