Դերասան Հովհաննես Բաբախանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում ու ստեղծագործում է հայրենիքից հեռու` ԱՄՆ-ում: Իհարկե, հայրենիքից հեռու լինելը արտահայտվում է միայն կիլոմետրերով, որովհետև դերասան-երգիչ-արվեստագետը հոգով ու սրտով միշտ մեզ հետ է:

Վերջերս Հովհաննես Բաբախանյանը և նրա կին Մերի Մսրյանը տոնեցին իրենց ամուսնության քսանամյակը, ինչի առթիվ ArmStar.am-ը շնորհավորեց արվեստագետ զույգին և փոքրիկ զրույց ունեցավ նրանց հետ:

Ամուսնության 20-ամյակն ԱՄՆ-ում

Հովհաննես-Մերի զույգի համար արդեն ավանդույթ է դարձել հարսանեկան ծեսը: Նրանք վերջին անգամ` հինգ տարի առաջ, Հայաստանում տոնեցին իրենց ամուսնության տասնհինգ ամյակը, իսկ այս տարի ապրիլի տասնյոթին ԱՄՆ-ում տոնեցին քսանամյակը` անհամբեր սպասելով քսանհինգին: Ընդ որում, հարսանիքը յուրաքանչյուր անգամ տոնվում է հավուր պատշաճի` հարսանեկան զգեստով, եկեղեցում օրհնությամբ…: «Մեր երեք բալիկները` Լիան, Էլլան և Գոռը, արդեն նորմալ են նայում այն երևույթին, որ ամեն հինգ տարին մեկ նրանք ներկա են լինում իրենց ծնողների հարսանիքին: Եթե կա առիթ և հնարավորություն կյանքն ավելի ուրախ և էկզոտիկ դարձնելու, ինչու՞ չփորձել»,-նշեց արվեստագետը:

Հայրենիքից հեռու Բաբախանյանը կրկին զբաղվում է իր աշխատանքով` խաղում է ներկայացումներում, նկարահանվում և երգում է: «Եթե ժամանակս ներում է, նաև նկարում եմ»,-նշեց զրուցակիցս: «Իհարկե Հայաստանում և ԱՄՆ-ում որոշ տարբերություն կա արվեստի միջև, բայց ընդհանուր առմամբ արվեստն անսահմանության մեջ է հզորանում ու տարածում ճանաչողության թևերը: Ես հպարտ եմ, որ Հայաստանն է իմ մայրը: Արվեստի լեզուն, որ սովորել եմ իմ հրաշք ուսուցիչներից, օգնում է ինձ ինքնաարտահայտվել նաև այս մշակութային աշխարհում»,-պարզաբանեց Բաբախանյանը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել