Նոր լսում էի ՊԵԿ Նախագահի ճեպազրույցն ու հերթական անգամ համոզվեցի, որ աղմուկն ավելի շատ է, քան իրերի իրական դասավորությունը: Ուրեմն՝ վերջին մի քանի օրերին շատ է խոսվում ցանցային առևտրով զբաղվող (SAS, Yerevan City, Nor Zovq և այլն) խոշոր ընկերություններում ԱՁ-ների միջոցով ԱԱՀ-ով առևտուր անելուց խուսափելու մասին: Պարզվում է, որ այս մասին հաղորդում տվողը ՊԵԿ-ն է, և այսօր ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչ է իրականում եղել: 

Ուրեմն, քանի որ գյուղմթերք վաճառող գյուղացիները ԱԱՀ-ով չեն աշխատում, էս մեր ՊԵԿ-ի «խելոք» գազավիկները կանչում են խոշոր ցանցային առևտրով զբաղվողների ու ասում են՝ «դե դուք էլ ԱՁ բացեք, էդ գյուղմթերքը 5%-ով վաճառեք 20-ի փոխարեն»: Սրանք էլ բռնում են ու ոչ միայն գյուղմթերքը, այլև արանքում տարբեր մանր-մունր/խոշոր բաներ էդ ԱՁ-ով են վաճառում: Հիմա էդ մեխանիզմը բացվել ա, բայց պարզվում ա, որ դա ոչ թե էդ գործարարների վրա ա կրիմինալ, այլ նորից նախկին ՊԵԿ ղեկավարության, իսկ դրա` պետբյուջեին հասցրած վնասները ևս անպատկերացնելի փոքր են: Այսինքն՝ ոնց որ էն 7 միլիոն դոլարի պատմությունը, սա էլ զուտ «գեղեցիկ տեսարան» է և ուրիշ ոչինչ: Համենայն դեպս, այսօր ՊԵԿ ղեկավարի ասածից դա է դուրս գալիս: 

Հ.Գ. Էն, որ տարբեր ԶԼՄ-ներ ամպագոռգոռ վերնագրերով լավաշներ են գրում, հետո դա հասնում ա տաքսիստներին ու մի քանի անգամ էլ խտացված գույներով քաղաքում պտտվում ա, բավականին արդյունավետ ա կարճաժամկետ արդյունքի համատեքստում, բայց այ երկարաժամկետ արդյունքի համատեքստում խիստ վտանգավոր ա: Դրա համար, կարծում եմ, ներկայիս իշխանությունները պետք է հաճախակի տեղեկատվություն տրամադրեն հանրությանը, որ դեղին մամուլն արտահոսքի հույսին չմնա ու դրանով «չարկապատի» գործադիր իշխանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել