Ինչ ծանոթ բան է չէ՞: Այո՛, երևի ասֆալտի նոր տեխնոլոգիան է՝ հատուկ ներկրված Հայաստանի համար: Խադավիկների աչքը լույս:
Բավական ժամանակ է՝ ուզում էի այս թեման բարձրացնել, այսօր վերջապես զայրույթս հասավ գագաթնակետին` տեսնելով, որ մինչև հիմա Գյումրի-Երևան կամ Վանաձոր-Երևան մարտի սկզբից քանդած ճանապարհները չեն նորոգվում:
Ե՞րբ պետք է այս հարցով պատասխանատուները սովորեն, որ ճանապարհները քանդելուց հետո կամ արագ պետք է վերանորոգել կամ համապատասխան նշաններ դնել... Մի քանի օր առաջ Գյումրիի մուտքի մոտ հանդիպակաց ավտոմեքենան գլխի վայր շրջվեց՝ փորձելով շրջանցել փոսը, բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց թեթև վնասվածքներով: Բայց ո՞ւմ պետք է պատժել այսպիսի դեպքերից հետո... Ինչո՞ւ ոչ մի անգամ շինարարական կազմակերպույունները կամ ճանապարհատրանսպորտային նախարարությունից ոչ ոք չի պատժվում: Տարեկան քանի՞ մարդու կյանք են խլում իրենց անտարբեր ու անփույթ վերաբերմունքով... Ատկատով սարքած ասֆալտներով:
Դեռ մեքենայի ծախսերի մասին չեմ խոսում, թե ո՞վ պետք է հատուցի:
Ճանապարհները մի կողմ դնեմ.. Շատերն են անցել Նար-Դոս փողոցով... Մի՞թե սա է մեր ավելի լավ Երևանը: Սիրտս խառնում է այդ փողոցից, դեռ այդ տաղանդավոր գրողի անունով էլ կոչվում է, պետք է վերափոխել, դնել անունը Ուտիլի փողոց: Քաղաքի կենտրոն, բնակելի շենքեր և... դագաղանոց, պակռիշկանոց, ակումլյատորանոց, շինանյութ, տարբեր ավտոսպասարկման կետեր, տռուբա սարքելու արհեստանոցներ, ո՞ր դարում ենք ապրում: Սրանց կողքին՝ մարզադաշտ... Լավ, այս ամենն էլ դեռ մի կողմ դնենք, մարդիկ օրվա հաց են աշխատում... իսկ ո՞ւր են մայթերը այդ փողոցում, ինչպե՞ս պետք է մարդիկ քայլեն այդ անիծված փողոցով: Ինչպե՞ս պետք է, ասենք, մայրը սայլակով երեխային քշի: Այդպիսի տգեղ տեսարան ես ոչ մի երկրի կենտրոնական փողոցում չեմ տեսել, քիչ է մնում փողոցն Էլ քանդենՙ սարքեն խանութներ:
Նար-Դոսին հանգիստ թողնեմ, գամ Պլանի գլուխ` «Բելաջիո» ռեստորանի մոտ: Ամեն օր 5-ից մինչև 8-ը երթևեկությունը կաթվածահար է լինում... Անհնար է կենտրոնից գազանանոց 30 րոպեից շուտ հասնել: Իսկ ո՞վ պետք է պատասխանի այս հարցին. «Ինչո՞ւ պետք է ինչ-որ ռեստորանի պատճառով փողոցը այդքան նեղ լինի, մի՞թե դժվար է մեկ գիծ էլ ավելացնել, որ աջի վրա գտնվող Կոմիտաս տանող թունելը անցնի այդ գծով, իսկ վերև բարձրացողները առանձին բարձրանան: Ո՞նց կլինի դե «Բելաջիոն» ա ընդե..., բա ստայանկի հարցը ո՞նց անեն: Դե պարզ ա...
Սա փոքր ավազի հատիկներ է այս մեծ անապատի մեջ... Օֆ... Հետո ասում են ժողովրդին՝ մի գնացեք Հայաստանից: Վերջապես բոլորն էլ համբերություն ունեն, ու մի օր լցվելու է այդ բաժակը..
Տեսնե՞ս այս երկրում կգա մի օր, երբ կարգուկանոնն ու օրենքը կգործեն բոլորի համար անխտիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել