Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով հանդես է գալիս ամերիկյան «Velo Pasadena Racing»-ի կազմում, մասնակցել է «Barry Wolfe Grand Prix»-ին և արծաթե մեդալ նվաճել:

Այս մասին մարզիկը հայտնել է ֆեյսբուքան իր էջում կատարած գրառման միջոցով և լուսանկարներ հրապարակել:

Հիշեցնենք` Ստեփանյանը մայիսի սկզբին մասնակցել էր Dana Point Grand Prix մրցմանն ու հաղթող դարձել:

Հայ հեծանվորդն ավելի վաղ մասնակցել էր նաև Կալիֆորնիայի հեծանվային մրցմանն ու կրիտերիում ձևում դարձել բրոնզե մեդալակիր: Մինչ այդ նա հաջող էր հանդես եկել նաև «Ontario Race Series» մրցման ժամանակ ու 30 կմ կրիտերիում մրցաձևում եզրագիծը հատել էր առաջինը և ոսկե մեդալ նվաճել:

Հայ հեծանվորդը հաջող էր հանդես եկել նաև «Velo Pasadena Racing»-ի կազմում իր առաջին մեկնարկում: Սան Դիմասում կայացած մրցումներում նա հաղթող էր դարձել կրիտերիում ձևում:

Բացի այդ, հայ հեծանվորդը ևս 3 մեդալ էր նվաճել` 2 արծաթե և 1 բրոնզե: Որպես լավագույն սպրինտեր` Ստեփանյանն արժանացել էր նաև կանաչ շապիկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել