Ծիծաղի միջոցով կարելի վերծանել մարդու բնավորության որոշ գծեր: Օրինակ, այսպես ասած, «թաքնված ծիծաղը», երբ ձայնային ազդակները, ասես, սեղմված լինեն, կարող են վկայել տվյալ մարդու՝ երկար ժամանակ լռելու մասին:

Սակայն, սովորաբար, նման մարդիկ հումորի մեծ զգացում ունեն, ինչը կարողանում են վերահսկել։

Վարակիչ, անզուսպ ծիծաղը վկայում է բարձր ճաշակի մասին, ինչը նաև ապացուցում է, որ տվյալ անհատը փոքր-ինչ մեծ կարծիքի է իր մասին: Նման մարդիկ ամուր կանգնած են հողի վրա և վստահ են իրենց ուժերին:

Ոչ ուրախ ծիծաղը, որի դեպքում բերանը լայն բացվում է, սակայն դեմքի արտահայտությունը չի փոխվում, կա՛մ նրբանկատություն արտահայտելու միջոց է, կա՛մ էլ ուշադրությունն իր վրա սևեռելու ցանկություն:

Երեխայի լացի ձայնին նմանվող ծիծաղը բնորոշ է նյարդային անհատներին: Սովորաբար նման կերպ են ծիծաղում մեղքի զգացողություն ունեցող մարդիկ, ինչպես նաև անլիարժեքության բարդույթով տառապող անհատները:

Ծիծաղի պոռթկումը զսպելը բնորոշ է, այսպես ասած, վառ անհատականություններին:

Աղբյուրը՝ 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել