Պլաստիկ վիրահատությունից հետո 22-ամյա բրիտանուհի Կեսլին սարսափով հայտնաբերեց, որ իր կրծքերը բաժանվել են երկու մասի: Նա մի քանի տարի չհանդիպեց ոչ մի տղամարդու հետ՝ ծաղրի առարկա դառնալու վախից դրդված: Ի վերջո Կեսլին ստիպված էր դիմել տեղի հեռուստաշոուներից մեկին՝ իր գեղեցկությունը վերադարձնելու համար: Վիրաբույժները բացատրեցին, որ նման դժբախտություն չափազանց հազվադեպ է տեղի ունենում: Բարեբախտաբար, բժիշկ Թերրի Դուբրոուին հաջողվեց օգնել աղջկան: Հիմա նա կարող է ինքնավստահ լինել և գնալ ժամադրության:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել