Ձեզ ենք ներկայացնում Լեոնարդա Չիանչուլիի պատմությունը, կնոջ, ով 3 անմեղ կանանց սպանեց, որովհետև կարծեց, որ դա կօգնի իր որդուն փրկել բանակից: Ավելի սարսափելի է, որ իր զոհերի մարմինները նա օգտագործում էր օճառ և կեքս պատրաստելու համար:
Ապագա մարդասպանի մանկությունը և ամբողջ կյանքը դժվար է երջանիկ անվանել: Լեոնարդան ծնվեց 1894 թ. իր մոր բռնաբարությունից հետո: Իսկ դեռահաս ժամանակ Չիանչուլին երկու անգամ փորձեց ինքնասպան լինել…
20 տարեկանում Լեոնարդան ամուսնացավ Ռաֆայելե Պանսարդիի հետ: Ավելի ուշ կինը պնդում էր, որ հարազատ մայրն ինեն անիծել էր այս ամուսնության պատճառով, որովհետև ամուսինն իրենից ցածր էր դիրքով:
Հարսանիքից մի քանի տարի անց Լեոնարդայի ամուսնուն բանտարկեցին՝ մեղադրելով մեքենայության մեջ: 3 տարի անց նրանց տունը երկրաշարժից ավերվեց: Այդ ժամանակ ընտանիքը Կորեջո տեղափոխվեց, որտեղ Չիանչուլին փոքր խանութ բացեց, լավ տնտեսուհու և մոր համբավ ձեռք բերեց:
Ամուսնության ընթացքում Լեոնարդան հղի էր 17 անգամ: 3 անգամ վիժեց, 10 անգամ երեխաները փոքր ժամանակ մահացան: 4 փրկվածներին կինն աչքի լույսի պես էր պահում:
1939 թ. Լեոնարդայի ավագ և ամենասիրելի որդին՝ Ջուզեպեն, պետք է բանակ գնար: Բայց մայրը որոշեց ամեն գնով պաշտպանել նրան: Չգիտես ինչու, կինը մտածեց, որ դրա համար մարդկային զոհեր են անհրաժեշտ:
Ամեն ինչ սկսվեց Ֆաուստինա Սետտի անունով կնոջից: Նա պառաված օրիորդ էր, Լեոնարդային խնդրել էր իրեն օգնել ամուսին գտնել: Երբ կինն իրեն այցի էր եկել, Լեոնարդան նրան գինի հյուրասիրեց, որի մեջ թմրանյութ լցրեց:
Հետո զոհին սպանեց կացնով և մաս-մաս արեց: Կնոջ արյունը հավաքեց թասի մեջ, իսկ մարմնի մասերը լցրեց ամանի մեջ 7 կգ նատրիումի հիդրօքսիդի հետ: Խառնուրդը երկար խառնեց, օճառ ստացվեց:
Սպասեց, մինչև արյունը խտանար, չորացրեց ջեռոցում, ավելացրեց ալյուր, շոկոլադ, շաքարավազ, ձվեր, կաթ, մարգարին և խմոր հունցեց: Կեքսեր թխեց, որոնք հյուրասիրում էր հարևանուհիներին: Ջուզեպեն և ինքը նույնպես ուտում էին դրանցից:
Ֆրանչեսկա Սոավիին կինն ասաց, որ նրա համար աշխատանք է գտել, ասաց, որ պետք է մեկնի, նա հարազատներին հրաժեշտ տվեց, Լեոնարդայից գինու հրավեր ստացավ, վերածվեց օճառի և կեքսի:
Երրորդ զոհը Վիրջինիա Կաչիոպոն էր: Լա Սկալայի նախկին մենակատարուհին, իբր, մի իմպրեսարիոյից աշխատանքի հրավեր էր ստացել:
Չիանչուլին կարծում էր, որ հետքերը շատ լավ մաքրում էր, բայց վերջին զոհի հարսը բավական հետաքրքրասեր էր, չհավատաց նրա նամակներին: Կինը հիշեց, որ «մեկնելուց» առաջ Կաչիոպոն Չիանչուլիի տուն հյուր էր գնացել և այդ մասին ոստիկանությանը հայտնեց:
Կնոջը ձերբակալեցին, նա 30 տարվա ազատազրկման դատապարտվեց: Ավելի ուշ 3 տարի անցկացրեց հանցագործների համար հոգեբուժարանում:
Չիանչուլին մահացավ 1970 թ. հոկտեմբերի 15-ին: