Երիտասարդ մայրիկն ինքնասպանությունից առաջ հուզիչ հաղորդագրություն է հղել իր երեխայի հորը։ 26-ամյա Ջեսիկա Քաուդերին այդպես էլ չկարողացավ հաշտվել այն մտքի հետ, որ իրեն զրկել են 5-ամյա որդու նկատմամբ ծնողական իրավունքներից՝ որոշելով ինքնասպանության դիմել, գրում է Mirror-ը։ «Հույս ունեմ՝ դու կասես Լեոյին, թե որքան է մայրիկը սիրում նրան։ Խնդրում եմ»,- ինքնասպանությունից առաջ Քրիստոֆերին՝ որդու հորը, գրել է Ջեսիկան։

Վերջին տարիներին Ջեսիկայի կյանքը շատ ծանր էր։ 2013-ին հղիության երրորդ ամսում մահացավ նրա քույրը, ինչի պատճառով նա սկսեց ալկոհոլ օգտագործել։ Իսկ 2017-ի մարտին նրա հնգամյա որդին՝ Լեոն հոր մոտ տեղափոխվեց։ Բացի այդ, բժիշկները կնոջ մոտ բիպոլյար խանգարում են ախտորոշել։

Ջեսիկայի մոր խոսքով՝ մահվանից մի քանի շաբաթ առաջ նա ավելի շատ էր սկսել խմել։ Աղջկա մարմինը գտել են Ուելսում, սեփական տանը։

Մոր մահվան մասին իմանալով՝ Լեոն նամակ է գրել նրան․ «Մայրիկի համար։ Ես քեզ շատ եմ սիրում։ Լեո»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել