Նյու Ջերսիից մի սպա բազմաթիվ հարվածներ է տեղացել լողազգեստով աղջկա գլխին, երբ ծովափին փորձել է նրան ձերբակալել։ Ականատեսների նկարած կադրերում լսվում է, թե ինչպես է սպաներից մեկը գոռում. «Հերիք է դիմադրես»,– այն ընթացքում, երբ մյուսը հարվածում է։ Ինչին ի պատասխան Էմիլի Վայնմանը նրանց պատասխանում է. «Ես չեմ դիմադրում։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Դուք ինձ խփելու իրավունք չունեք»,– հաղորդում է Daily Mail-ը։

Էմիլին, որ հանգստանում էր իր ընտանիքի և ընկերոջ հետ ծովափին, տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում։

Նրա խոսքերով՝ ոստիկանները հարցրել են նրա տարիքը՝ տեսնելով, որ կողքին ալկոհոլ է դրված։ Զույգն ասել է տարիքը և ալկոտեստերով ստուգում է անցել։ Չնայած որ արդյունքը բացասական է եղել, իսկ շշերը՝ փակ, սպաները շարունակել են հետևել նրանց։ «Ես նրան ասացի՝ մի՞թե ավելի կարևոր գործ չունի, քան հետևելն է, թե արդյոք անչափահասները ալկոհոլ չեն օգտագործում ծովափին։ Աշխարհում ավելի կարևոր գործեր կան, ինչին ի պատասխան սպան ասաց, որ պատրաստվում էր ինձ բաց թողնել, բայց հիմա կգրի իմ անունը»,– պատմում է Էմիլին։

Էմիլին պատասխանել է, որ ոչ մի վատ բան չի արել, որ իր տվյալները գրանցեն, և զգուշացրել է, որ ծովափ է եկել իր փոքրիկ դստեր հետ։

«Նա ասաց ինձ, որ ձերբակալում է և մոտեցավ, որպեսզի հագցնի ձեռնաշղթաները։ Ես փորձեցի հետ գնալ, ոտքս խփեցի և ընկա, որից հետո նրանք հարձակվեցին ինձ վրա։ Նա ձեռքերս ոլորեց, ապա խփեց գլխիս և սկսեց ինձ խեղդել»։

Էմիլիի խոսքերով՝ ինքն իրոք անչափահաս է, բայց այդ օրը ալկոհոլ չէր օգտագործել։ Այժմ տեսանյութի հիման վրա հետաքննություն է իրականացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել