Գործադիր իշխանությունը պառլամենտական երկրի ԱԺ-ում փոքրմասնութուն ունեցող, սակայն հանրության աջակցությունը վայելող Նիկոլի թիմի ձեռքում է, օրենսդիրը՝ դե-յուռե ՀՀԿ-ի։ Ոստիկանությունը գորրծադիրի, այսինքն՝ Նիկոլի թիմի ազդեցության գոտում է, Դատախազությունը՝ ՀՀԿ-ի։ Քաղաքապետերի ու գյուղապետերի մասին էլ չասեմ, ստեղ վիճակը շատ խառնա։
Սերժ Սարգսյանը ԱԺ-ում վարչապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարեց, որ խորհրդարանական համակարգն ավելի գերադասելի է, քանի որ իշխանական/պետական վերտիկալում ներհամակարգային կոնֆլիկտը գրեթե բացառվել է։ Խոսքն այն մասին էր, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգում տեսականորեն նախագահ կարող է ընտրվել մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ, իսկ ԱԺ-ում դոմինանտ լինել մեկ այլ քաղաքական ուժ կամ ուժերի կոալիցիա։ Կամ որ պատասխանատվությունը նախագահինն էր, բաց ռեսուրսները՝ փաստացի վարչապետի ու կառավարության ձեռքում։
Ինչպես տեսնում եք, եղավ ճիշտ հակառակը։ Գրված ու մերժման մթնոլորտում անցկացված «ներքին կոնֆլիկտները» բացառող համակարգը չգործեց նախատեսված ձեւով։ Ավելին՝ ՀՀ-ի համար աննախադեպ քաղաքական ճգնաժամի պատճառներից մեկը դարձավ։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։