Ադրբեջանական մամուլի մոնիթորինգն այս պահին թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ է կատարվել Նախիջևան-Հայաստան սահմանին։ Հատկապես լուռ են Ադրբեջանի ՊՆ-ին կից լրատվամիջոցները։ Մյուսներն ավելի շատ զարգացնում են ու հղում կատարում Հայաստանից հնչեցված ահազանգի վրա։ Հայաստանի պատկան մարմինները՝ ՊՆ, վարչապետ կամ ԱԱԽ , ասելիք չունե՞ն։ Չեմ տեսել՝ պաշտոնապես հերքել կամ հաստատե՞լ են։ Եթե սա ճիշտ է՝ ապա վատ նշան է։ Մեկ տարուց ավել է ահազանգում ենք, որ Ադրբեջանը Նախիջևանում ու Նախիջևանի խոցելիության խնդիր է լուծում։ Ու հաստատ դա մեծ ստրատեգիայի համար է ու մաս։ Արդեն կրկնվելուց էլ հոգնել եմ/ ենք։ Ո՞վ ինչ-որ բան գիտի այս մասին։ Թբիլիսիում լինելով ամեն ինչի չի, որ լավ հետևել եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: