Գիտնականներն առաջարկում են մոռանալ սուրճի և վերելակի մասին նրանց, ովքեր ցանկանում են արագ արթնանալ:

Աստիճաններով ոտքով բարձրանալլը ավելի լավ է խթանում, քան ցանկացած կոֆեին՝ հաստատում են Ջորջիայի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Գիտնականները այսպիսի եզրակացության են հանգել աշխատակիցների հետ փորձ անցկացնելուց հետո, որոնք օրական քնում են միջինը 6,5 ժամ և գանգատվում են քրոնիկ անքնությունից: Մասնակիցներից ոմանց տվել են կոֆեինով հաբեր և պլացեբո, իսկ մյուսներին խնդրել են 10 րոպե դանդաղ բարձրանալ աստիճաններով՝ ընդհանուր առմամբ 30 հարկ:

Նրանք նկատել են, որ պլացեբո ընդունելիս օրգանիզմում առանձնահատուկ փոփոխություններ չեն կատարվում, իսկ ֆիզիկական վարժությունները, ինչպիսին է աստիճաններով բարձրանալը, ավելացնում են էներգիայի պաշարը և ավելի շատ ուժ հաղորդում: Պարզվել է, որ ուժի կուտակման զգացողությունը կոֆեինի 50 միլիգրամ ընդունելուց նկատելի ուժեղ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել