«Վիգեն Սարգսյանի հետ Պաշտպանության նախա­րարությունից հեռացել են նրա օգնականը, խորհրդականը, 2 տեղակալները, աշխատակազմի ղեկավարի տեղակալը: 

Նրա թի­մակիցներից առայժմ աշխատում են աուդիտի պետը և տեղեկատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Չի բացառվում, որ վերջինս ևս հեռանա մայիսի 28-ի միջոցառումներից հե­տո, քանի որ մշտապես շեշտել է, որ ինքը Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է: Դավիթ Տոնոյանն էլ ԱԻՆ-ից բերել է նրանց, ում տարել էր ՊՆ-ից՝ 3-4 օգնականի: Նոր տեղակալներ դեռ չեն նշա­նակել, տարբեր մարդիկ են գնում-գալիս, սակայն դեռ պարզ չէ, թե ով կլինի: 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տնօրեն Վիտալիկ Ոսկանյանին էլ նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: ՊՆ-ում համոզված են, որ կադրային փոփոխություն­ները դեռ առջևում են, սպասում են 100-ամյակի միջոցառումների ավարտին, կառավարության վերջնական ձևավորմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել