«Վիգեն Սարգսյանի հետ Պաշտպանության նախարարությունից հեռացել են նրա օգնականը, խորհրդականը, 2 տեղակալները, աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Նրա թիմակիցներից առայժմ աշխատում են աուդիտի պետը և տեղեկատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Չի բացառվում, որ վերջինս ևս հեռանա մայիսի 28-ի միջոցառումներից հետո, քանի որ մշտապես շեշտել է, որ ինքը Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է: Դավիթ Տոնոյանն էլ ԱԻՆ-ից բերել է նրանց, ում տարել էր ՊՆ-ից՝ 3-4 օգնականի: Նոր տեղակալներ դեռ չեն նշանակել, տարբեր մարդիկ են գնում-գալիս, սակայն դեռ պարզ չէ, թե ով կլինի:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տնօրեն Վիտալիկ Ոսկանյանին էլ նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: ՊՆ-ում համոզված են, որ կադրային փոփոխությունները դեռ առջևում են, սպասում են 100-ամյակի միջոցառումների ավարտին, կառավարության վերջնական ձևավորմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: