«ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչև թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնը ստանձնելն աչքի էր ընկնում հակառուսական, հակապուտինյան հայտարարություններով: Երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ՌԴ նկատմամբ մոտեցումներն արդյոք փոխվել են, Գրիգորյանը պատասխանել է. «Այո´, փոխվել են: Հիմա ես ԱԱԽ քարտուղարն եմ և ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ՝ ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»: Նա նշել է, որ կիսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները: Իսկ հարցին, թե ՌԴ-ում ոմանք անհանգստացած են՝ ՀՀ կառավարության կազմում նախկինում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի անձանց հայտնվելով, Գրիգորյանը պատասխանել է. «Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունե­ցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է:
Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշևի հետ, և շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որևէ անհանգստություն, որևէ խոսք չի եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել