Մասոնության առաջին աստիճաններում ոչ մի սարսափելի բան չի արվում, և նորաթուխ մասոնին բոլոր պատմությունները մասոնական հանցագործությունների ու մասոնական սատանիզմի մասին հեքիաթ են թվում։ Մասոնական բուրգի լրիվ կառուցվածքի մասին ներքևի մասոնները չգիտեն, ու նրանց թվում է, թե իրենք սեփական ու վսեմ դեր են կատարում։ Ստորին աստիճանավորները մասոնության մեջ ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն ու եղբայրություն և դրանց նման այլ ցնորքներ են փնտրում։
Մասոնների հնարամտած ամեն ինչ չէ, որ խաբեություն է։ Մասոնության ստորին աստիճաններին ընկնում են նաև նորմալ, ոչինչ չկասկածող մարդիկ, որոնք ձգտում են իրացնել իրենց հղացումները։ Մարդու իրավունքների հրաշալի գաղափարը մասոններինն է, բայց դրանից այն վատը չի դառնում։ Այդ հիմա են աշխատում այն օգտագործել այլ պետությունների ներքին գործերին միջամտելու համար։ Բայց, իհարկե, մարդու իրավունքների գաղափարն այսօրվա տեսքով անբավարար է, կիսատ-պռատ։ Մարդու իրավունքների գաղափարը միշտ պետք է զուգորդվի մարդու պարտականությունների գաղափարի հետ։ Չեն կարող լինել (և չպետք է լինեն) իրավունքներ առանց պարտականությունների։ Բայց մասոնները որքան բարձրանում են մասոնական աստիճաններով, այնքան շատ են թաթախվում այդ երևույթի շերտի մեջ:
Մասոնների խորհրդապաշտական ծեսերը կախված են ձեռնադրման մակարդակից և օթյակների առանձնահատկություններից։ Բարձրագույն մակարդակներում կատարվում են մարդկային զոհաբերություններ։
Մասոնության մեջ «արյուն խմելը» կա նույնիսկ այնպիսի «անմեղ» նախնական մակարդակներում, ինչպիսին նորեկի ձեռնադրման ծեսն է։ Նորեկի բութ մատին արված կտրվածքից գինու գավաթի մեջ կաթեցվում է արյունը, դրանից հետո այդ գինուց խմում են բոլոր ձեռնադրվողները։ Մնացորդը պահպանվում է հատուկ անոթի մեջ մինչև ձեռնադրման հաջորդ արարողությունը, և այս կերպ խառնվում է բոլոր նախորդ մասոնների արյունը։ Այդ մարդակերական արարողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ սատանիզմ։
Ի դեպ՝ մասոնական ծեսի որոշ տարրեր անցել են աշխարհիկ զանգվածային ծեսերի մեջ։ Օրինակ՝ մասոն ձեռնադրելիս նորեկին ներս են բերում պարանի օղակը վզին` իբրև նրա մահվան խորհրդանիշ, եթե նա համարձակվի բացահայտել մասոնական գաղտնիքները։ Այսօրվա տղամարդկանց փողկապը նույն այն մասոնական խորհրդանիշն է, նույն օղակը` վզին։ Հիշենք, որ նույն խորհրդանիշը խորհրդային պիոներների վզին էր. թիկունքի կողմից պիոներական փողկապն ուներ եռանկյան տեսք` ծայրը ներքև (սատանայի խորհրդանիշ), իսկ պիոներական կրծքանշանը, բնականաբար, հնգանկյուն մասոնական աստղն էր։
Մասոններն իրենց համարում են վերնախավ, իսկ բոլոր չօծվածներին` տգետներ ու ամբոխ, սակայն իրենք են միշտ հիմար դրության մեջ գտնվող մարդիկ։ Բուրգով վեր բարձրանալու համեմատ այն գիտելիքները, որ նրանց տալիս են նոր մակարդակում, հաճախ հակասում են ներքևում տվածներին։ Եվ այդ «ընդհակառակի» սատանայական խաղը երբեք չի ավարտվում։ Այսպիսով՝ մասոնները միշտ գտնվում են կեղծ իմացության վիճակում, հիմար վիճակում։ Զուր չի ասվում, որ նրանց բարձրագույն տիրակալ սատանան խաբեբա է ու խաբեության հիմնադիր։ Մասոնության բարձր մակարդակների համար բոլոր ստորին մասոնները տգետներ և ամբոխ են, բայց նրանք իրենք է՛լ ավելի բարձրում գտնվողների համար են նույնպիսի տգետներ և հիմարների նույնպիսի ամբոխ։ Մասոնության սիրված խորհրդանիշերից մեկն էլ գանգն ու ոսկորներն են` որպես մահվան խորհրդանիշ։ Մասոնությունը շատ խորհրդանիշեր ունի, բայց գլխավորը երկուսն են՝ համաշխարհային մասոնության ընդհանուր խորհրդանիշը` հնգանկյուն աստղը (հնգանիստ), և համաշխարհային մասոնության մեծ պետական դրոշմակնիքը` վեցանկյուն աստղ` այդ աստղի ամեն թևին 6 թվանշանով, և այդ վեցերը երկու անգամ կազմում են գազանի «666» թիվը։
Մասոնների 90 %-ը դույզն-ինչ պատկերացում չունի իր բարձրագույն ղեկավարների մտադրությունների մասին։ Եղել են անգամ պարկեշտ մարդկանց դիտավորյալ մասոնության մեջ մտնելու դեպքեր՝ նպատակ ունենալով մասոնությունն օգտագործել ճանաչողական, դրական նպատակով կամ մասոնությանը «ներսից» վնասելու նպատակով։ Ամենից հաճախ, սակայն, այդ փորձերն ավարտվել են ապարդյուն։ Մասոնական կազմակերպությունը հղկվել է հազարամյակների ընթացքում, և նրան «ներսից վնասել», փաստորեն, անհնար է։
Մասոնների նպատակը ազգային պետությունների փլուզումն ու համաշխարհային մասոնական գերպետության հաստատումն է։ Ժամանակակից բոլոր (այդ թվում նաև` սոցիալական) տեխնոլոգիաները, այսպես թե այնպես, իրենց ելքով կամ մուտքով ուղղված են մի ինչ-որ տեղեկութային տարածության։ Այսօր ոչ մի տեխնիկական բարդություն չկա դրանք միավորելու միասնական կառուցվածքի (համակարգի) մեջ։
Հ.գ. Առաջիկայում թերևս կփորձեմ որշակի ինդիվիդուալ դեպքերի ևս անդրադառնալ, որոնց հանրությունն այդքան էլ իրազեկված չէ: Բնական է, որ սա մի երևույթ է, որը մշտական ուսումնասիրման և քննարկման առարկա պետք է դառնա: