Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը, գտնվելով յուրահատուկ տարածաշրջանում, զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հիմնական սկզբունքը հայտարարված է վարչապետի կողմից: Պետք է պահպանվի շարունակականությունը՝ զգուշավոր առաջ տանել այն քաղաքականությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում»,-ասաց արտգործնախարարն ու հավելեց, որ Հայաստանի մարտահրավերները և հնարավորությունները ձևավորվում են այստեղ, սակայն փոխկապակցված են այն բոլոր գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում աշխարհում:

Նա համոզմամբ՝ յուրահատուկ տարածաշրջանում գտնվելով և յուրահատուկ մարտահրավերներ ունենալով՝ պետք է զգուշորեն հաշվարկել արտաքին քաղաքականությունը, որը ծառայում է մեկ նպատակի՝ հայ ժողովրդի անվտանգության և զարգացման ապահովում:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արտաքին գործերի նախարար է նշանակվել մայիսի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել