Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություների հաստատմանը, կրկին հին երգն է երգել։ Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական Երևանի հետ կրկին խոսում է նախապայմաններով։ Ըստ Մամեդյարովի՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի, այսպես կոչված, օկուպացված բոլոր տարածքները։ Էլմար Մամեդյարովը, հազարերորդ անգամ կրկնելով այս հայտարարությունը, ևս մեկ անգամ փաստեց, որ Բաքուն չի ցանկանում արցախյան խնդիրը լուծել բանակցային սեղանի շուրջ և չի հրաժարվել իր մաքսիմալիստական տեսակետից՝ կա՛մ ամեն ինչ, կամ ոչինչ։ Այս պարագայում հայկական երկու պետություններին միայն մնում է ուժեղանալ և Բաքվին վերջնական խաղաղություն պարտադրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել