Shantnews.am-ը գրում է.

Պրահայում այսօր տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Վրաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը  կյանքի կոչելու նպատակով: Այն վերաբերում է  Ռուսաստանից  Հայաստան  Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի տարանցմամբ բեռնափոխադրումներ իրականացնելուն: 

Երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչները  համակարծիք էին այն հարցում, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ  հանձնաժողով`Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Կողմերը միակարծիք են նաև այն հարցում, որ գործընթացը պետք է լինի ապաքաղաքականացված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել