Panarmenian.net-ը գրում է.
Գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշները, որոնց բավարարման դեպքում տրվում է տարկետման իրավունք, կարող են մեղմացվել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ՀՀ կառավարության որոշմամբ, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշներ. դրանց սահմանային արժեքների բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք:
Նախագծով առաջարկվում է իջեցնել կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր:
Նշվում է, որ օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների տարկետում տրամադրելու խնդրի արդիականությունը պայամավորված է երկու հիմնական գործոնով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։