ԵՄ երկրներում ավելանալու են անվճար Wi-Fi ինտերնետով կետերը հասարակական վայրերում՝ այգիներում, հրապարակներում, հասարակական շենքերում: Մինչև 2018 թվականի ամառը քաղաքապետարանները պետք է նման կետերի ֆինանսավորման համար հայտեր ներկայացնեն՝ եվրոպական WiFi4EU ծրագրի շրջանակներում:

Նախագծի առաջին ալիքի արդյունքում ամբողջ Եվրոպայով մեկ ի հայտ կգան ավելի քան հազար Wi-Fi կետեր: Դրանք անվճար են լինելու, առանց միացման գովազդի, և օգտատերերի վերաբերյալ կոմերցիոն նպատակներով տեղեկություններ չեն հավաքելու:

WiFi4EU ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը նախատեսված է առնվազն 3 տարվա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել