Միլանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ոտքերի մկաննները մարզող վարժությունները նվազեցնում են նյարդադեգեներատիվ հիվանդությունների առաջացման վտանգը՝ ներառյալ ցրված սկլերոզը և ողնուղեղի ատրոֆիան: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Neuroscience ամսագրում:

Փորձը կատարվել է լաբորատոր մկների վրա: 28-րդ օրը կրծողների պոչը կապված է եղել վանդակին, որպեսզի նրանք կարողանան ազատորեն շարժվել միայն առջևի ոտքերով: Փորձաշրջանից հետո գիտնականները ուսումնասիրել են կրծողների ուղեղի՝ նոր նյարդային բջիջների համար պատասխանատու ենթաբաժինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել