Հորոսկոպի յուրաքանչյուր նշան ունի իրեն հատուկ բնավորության գծերը։ Աստղաբանները, հիմնվելով իրենց իսկ կողմից արված հետազոտությունների արդյունքի վրա, կազմել են հռետորական, մի փոքր էլ հումորային հարցերի ցանկ՝ հորոսկոպի բոլոր նշանների համար։

Խոյ

Ինչպե՞ս եք կարողանում այդքան հեշտությամբ ընկերներ ձեռք բերել։

Ցուլ

Ինչո՞ւ եք ձեզ մեկուսացնում բոլորից և խուսափում շփումներից։

Երկվորյակ

Երբևէ կդադարե՞ք նոր արկածներ փնտրելուց։

Խեցգետին

Ինչո՞ւ եք ձեզ այդքան շատ քննադատում։

Առյուծ

Ինչպե՞ս եք կարողանում անգամ ամենավատ պայմաններում այդքան պոզիտիվ մնալ և մյուսներին էլ վարակել ձեր լավատեսությամբ։

Կույս

Այդ ինչպե՞ս է պատահում, որ հազվադեպ եք խոսում, սակայն հենց մի բառ եք արտասանում, բոլորի ուշադրությունը գրավում եք, և բոլորն սկսում են կուրորեն հետևել ձեր խոսքերին։

Կշեռք

Ինչպե՞ս եք անում, որ բոլոր գործերում հաջողում եք։

Կարիճ

Չե՞ք կարծում, որ մի փոքր շատ եք սիրահարված ինքներդ ձեզ։

Աղեղնավոր

Ինչպե՞ս եք կարողանում այդքան անկեղծ լինել։

Այծեղջյուր

Որտեղի՞ց ձեզ այդքան համբերություն և հանգստություն։

Ջրհոս

Ինչո՞ւ եք ողջ հոգով ու սրտով նվիրվում անգամ նրանց, ովքեր արժանի չեն։

Ձկներ

Ինչպե՞ս եք կարողանում մարդկանց մոլորեցնել՝ այնպես անելով, որ իրենց թվա, թե ձեր մասին ամեն ինչ գիտեն, բայց իրականում նրանք ոչինչ էլ չգիտեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել