1. Ո՞վ է տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամեծ դաշնակիցը: Թուրքիան

2. Ո՞վ է ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակը (800.000 մարդ)։ Թուրքիան։ Հայաստանի բանակն առավելագույն հաշվարկներով չի գերազանցում 75.000-ը։

3. Հայաստանի պրո-արևմտյան կուրսի դեպքում առաջին քայլը լինելու է ռուս սահմանապահների հեռացումը ՀՀ-Թուրքիա սահմանից։ Հաշվի առնելով ՀՀ զինապարտ բնակչության թիվը, որը հազիվ կարողանում է համալրել Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանությունը, ապա հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը դառնալու է սիմվոլիկ։

4. Փորձը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ հակամարտության դեպքում ԱՄՆ-ն վստահելի դաշնակից չէ։ Իրաքի քրդերն անցան ԱՄՆ-ի կողմը։ Ի՞նչ արեց ԱՄՆ-ն նրանց փրկելու համար թուրքական ներխուժումից։ Ոչինչ։

5. ԱՄՆ-ի հարաբերություններն ինչքան էլ վատանան Թուքիայի հետ, չի ճանաչելու հայկական Եղեռնը։ Ինչքան էլ հայկական սփյուռքը խնդրագրեր ուղարկի Կոնգրես ու ԵԱՀԿ՝ մեկ ֆուռ սև իկրան ավելի մեծ հարցեր է լուծում․ հարցրեք Ագրամունտին։

7. Հիմա՝ պարզ մաթեմատիկա․․․ Հայկական ռազմական բյուջեն 400-500 մլն դոլար է, որը ներառում է 50.000 մարդու աշխատավարձ, հանդերձանք ու շինաշխատանքներ։ Միջին արևմտյան տանկի արժեքը 5-7 մլն դոլար է։ Հայկական բանակի սովետա-ռուսական 350 տանկերը առևմտյանով փոխարինելու համար մեզ պետք է մոտավորապես 25-30 տարի պետության բյուջեի անասելի լարման պարագայում։ Էլ չեմ ասում ավիացիայի և հակաօդային պաշպանության դեպքում։ Մեկ հակաօդային պաշպանության համակարգը մեր տարեկան բյուջեի գնին է։

8. Հայաստանի նոր իշխանությունները բացարձակ հակառուսական միջավայրից են՝ առևմտյան գրանտեր ստացողներ են կամ քաղաքական ուժերից են, որոնք ուղիղ պահանջում են ռուսական ռազմակայանի դուրսբերումը։

9. Հիշեցնեմ, որ նախարարների մեծամամասնությունն այս կամ այն կերպ կողմ են եղել հայ-թուրքական ՄԵՐՁԵՑՄԱՆԸ։ Նույնիսկ կարծիք են հնչեցրել, որ ռուսներին կարող են փոխարինել ՆԱՏՕ-ի ուժերը։ Այսինքն՝ հայ-թուրքական սահմանի հայկական հատվածը տեսականորեն կարող են «պաշտպանել» թուրքերը։

10. Եթե այսքանը հասկանում եմ ես՝ անգլիական բանասիրության մասնագետը, ով աշխատում է մենեջեր բժշկական կենտրոնում, իսկ հասուն տղամարդիկ ու կանայք չեն ուզում հասկանան, ու երբ վտանգը հասնի իրենց շքամուտք, լավագույն դեպքում գդալով խփելու են տաշտերին։

P.s. Հայհոյանք կամ վիրավորանք գրողներին սպասում են տաքսիստի բուրումնավետ թևատակերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել