Մեքսիկայում 70–ամյա թոշակառու Մարիա դե լա Լուզը հայտարարել է, որ գտնվում է հղիության վեցերորդ ամսում։ Որպես ապացույց կինը լրագրողներին ցույց է տվել Գերձայնային հետազոտության արդյունքները։

«Ինձ ասել են, որ աղջիկ է։ Նայեք, նկարում երևում է նրա փոքրիկ դեմքը»,– դե լա Լուզին է մեջբերում Daily Mail-ը։

Կինը հաղորդել է, որ իմացել է իր հղիության մասին երեք ամիս առաջ, երբ բժշկի է դիմել գլխապտույտի և սրտխառնոցի բողոքներով։

«Մասնավոր և պետական հիվանդանոցների բժիշկները մոտ 10 ուլտրաձայնային հետազոտություն են անցկացրել։ Նրանք չէին կարողանում դրան հավատալ»,– պատմել է դե լա Լուզը՝ նշելով, որ այդ լուրը իր համար էլ է անսպասելի եղել։

Եթե երեխան լույս աշխարհ գա, կինը ռեկորդ կսահմանի։ Հիմա ամենատարիքով մայրը համարվում է իսպանուհի Մարիա Դել Կարմեն Բոուսադա դե Լառան, որը 2006 թվականին զույգ տղաներ է ունեցել 66 տարեկան հասակում։ Նա մահացել է 69 տարեկանում ձվարանների քաղցկեղից`որդիներին թողնելով բարեկամների խնամքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել