Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի դուստրը թողարկում է նորաձև հագուստի իր սեփական շարքը, գրում է «Газета»-ն՝ վկայակոչելով «The Sun»-ին։

Սուրի Քրուզի հետ գործարքի գումարը, ըստ պարբերականի տվյալների, 1.5 մլն ֆունտ ստեռլինգ է։ Բրենդը ստացել է Suri անվանումը։

Յոթամյա աղջկա առաջին հավաքածուն, ով պարբերաբար հայտնվում է ամենաոճային աստղային երեխաների ցուցակում, կարելի է տեսնել աշնանը Նյու Յորքի հանրախանութներից մեկում։ Եթե նախագիծը հաջողվի, Սուրիի հագուստը կհայտնվի նաև այլ հյուսիսամերիկյան խանութներում։

«Սուրին ընդամենը 7 տարեկան է, սակայն շատ է հետաքրքրվում հագուստով»,- պարբերականը մեջբերում է անանուն աղբյուրի խոսքերը։ Նրա խոսքով՝ Suri-ն դերասանի դստեր համար ընդամենը հոբբի է։ «Պարզապես նրա նկարները կդառնան իրականություն»,-հավելել է աղբյուրը։ 

 Աղբյուրը` Tert.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել