Չեմ կարող պնդել, որ ագրեսիվ եմ տրամադրված սեռական փոքրամասնությունների նկատմամբ, սակայն որպես հայ, որպես քաղաքացի, որպես մարդ դեմ եմ, երբ սեռական փոքրամասնությունները ստիպում են մյուսներին ընդունել իրենց և իրենց շեղումները որպես առավելություն, ընդունած տոլերանտություն են պահանջում մյուսներից: Ինձ տհաճ է, երբ տեսնում եմ իրար գրկախառնված ու համբուրվող երկու կնոջ կամ երկու տղամարդու, ինձ տհաճ են սեռական փոքրամասնությունների ամուսնություններն օրենքով ընդունելու կոչեր անող նույնասեռականները, ինձ տհաճ է նաև, երբ մարդիկ ժամանակակից և լիբերալ երևալու համար խրախուսում են նրանց արած ամենը և հիացական մեկնաբանություններ թողնում նրանց նկարների տակ: Նույնասեռական մարդն առաջին իսկ հերթին դեմ է գնում բնությանը, իսկ երբ տեսնում է մյուսների հանդուրժողական, երբեմն նաև ոգևորիչ վերաբերմունքը, մտածում է, թե այն, ինչ ինքը կա, ճիշտ է և գեղեցիկ: Որպես մարդ՝ ես իրավունք ունեմ պահանջելու զերծ պահել ինձ և ինձ նման շատերին նույնասեռական զույգերի կյանքի` ինտիմ բնույթ կրող մանրամասներից: Այնուամենայնիվ, հարգելով ցանկացած մարդու ընտրությունը, ուզում եմ հիշեցնել հետևյալ շատ ճիշտ խոսքը, որը տվյալ պարագայում շատ տեղին է`
Религия - это как пенис.
Нормально, когда он у тебя есть.
Приятно, если вы гордитесь им.
Но, пожалуйста, не доставайте и не размахивайте им на людях.
И ПОЖАЛУЙСТА не пытайтесь подсунуть его моим детям.



