Զարմանում եմ մեր ազգի կաղապարված մտածելակերպի վրա: Կարդացի հոդվածը և ասեմ, որ ոչ մի լկտիություն կամ մեկնաբանողների նշած «խայտառակ այլանդակություն» չկար: Հեղինակը երևի բժիշկ էր, որովհետև նյութն ամբողջությամբ կնոջ և տղամարդու սեռական օրգանների ֆիզիոլոգիական կառուցվածքի մասին գիտականին մոտ հոդված էր:
Իսկ հիմա մեկնաբանողների մասին: Այս ինչ խայտառակություն է, լկտիներ, անամոթներ, ձեր մայրերի ու քույրերի հետ խոսեք նման բաներ, այլասերում եք մեր երեխաներին...և այլն, և այլն: Հարգելիներս, իսկ դուք մտածում եք՝ ձեր երեխաները նստած սպասում էին այս հոդվածի՞ն, չե՞ք մտածում, որ ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած օդնոկլասսնիկներում, յութուբում ու կանտակտներում ինչ ասես չեն տեսնում ու կարդում: Եթե անգամ երեխան ամենաանմեղ կայքն էլ մտած լինի, շատ մեծ է հավանականությունը, որ կողքից նա կտեսնի ու կկարդա ինֆորմացիա, որը դուք խայտառակություն եք համարում: Եվ ի՞նչ կա դրա մեջ, որ 16 տարեկան երեխան կարդա այս հոդվածը, տեղեկացված լինի, ստանա սեռական դաստիարակություն և ոչ թե իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը ստանա այլ հարթակներից, որոնք խեղաթյուրված են ու ձեր նշած լկտին ու այլանդակութունն են: Այնպես որ, մեկնաբանելուց առաջ մտածեք, որ այս թեմայի մասին կիրթ հոդվածը չարիք չէ, չարիքը ձեր երեխաների՝ ինտերնետում անցկացրած չվերահսկվող ժամանցն է:
Կից նյութը՝ այստեղ



