Նավասարդ Սրբազանը Հայ Առաքելական եկեղեցու ամենահավատարիմ և նվիրական հետևորդներից է։ Նա հայոց պետականության ներկայով և ապագայով ապրող հայ է: Ամեն անգամ, երբ չկայացած և մեր հայրենիքի համար ոչինչ չարած (վստահ եմ, ապագայում ևս ոչինչ չանող) մեկը քննադատում է Սրբազանին, զայրանում և մտահոգվում եմ, քանզի ցավալի է, որ մեզանում կարելի է ուղղակի կամայական քննադատել նվիրյալ մարդկանց, ովքեր ծառայում են մեր ընդհանուր գաղափարին` օգտագործելով իրենց կապերն ու գիտելիքները: Նավասարդ Սրբազանն իրական հավատացյալ է, իրական քրիստոնյա, իրական հայ, ով ապրում է հոգևոր ու ազգային արժեքներով և կանոններով: Նրանից կարելի է միայն սովորել լինել լավ հայ, քրիստոնյա, լավ ընկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել