Լողափային սեզոնը սարերի հետեւում չէ, եւ ժամանակն է ուշադրություն դարձնել մարմնի խնդրահարույց հատվածներին, որոնք ձմռան ընթացքում նարնջի կեղեւի տեսք են ստացել: NEWS.am STYLE-ն առաջարկում է հակացելյուլիտային մի քանի դիմակ:
Պղպեղով դիմակ
Հարկավոր է մի պտղունց կարմիր պղպեղը խառնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ մի պտղունց դարչին: Բոլոր բաղադրիչները լավ հարել եւ քսել խնդրահարույց հատվածներին: Փաթաթել թաղանթով, 20-30 րոպե անց գոլ ջրով լվանալ: Դիմակը կարելի է գործածել շաբաթը մի քանի անգամ: Այն, սակայն, խորհուրդ չի տրվում գրգռվածության հակմամբ մաշկ ունեցող կանանց:
Կավով դիմակ
5 թեյի գդալ կավին, որ կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատանը, խառնել այնքան ջուր, որ ստացվի ոչ շատ հեղուկ զանգված: Այնուհետեւ ավելացնել աղացած սուրճ եւ 3 կաթիլ հազրեվարդի յուղ: Հարկավոր է զանգվածը լավ խառնել եւ քսել մարմնի խնդրահարույց հատվածներին: 10-15 րոպե անց դիմակը լվանալ գոլ ջրով:
Մեղրամոմով դիմակ
Ձեզ անհրաժեշտ է գոլ մեղրամոմ: Գոլ (ոչ տաք) մեղրամոմը քսում ենք մարմնի խնդրահարույց հատվածներին եւ թաղանթով ծածկում: 30-50 րոպե անց գոլ ջրով լվանում ենք:
Սկզբնաղբյուրը`NEWS.am STYLE



