Հայտնի էկո բլոգերը Ավստրալիայից է, ով փոխել է իր ապրելակերպն և տեղափոխվել ջունգլիներ։ Իր ընկերոջ հետ նա ապրում է անտառում, աճեցնում է բանջարեղեն և փորձում է ոչ մի կերպ չվնասել բնությանը։ Լիեն Ռենտքլիֆն առաջին անգամ հայտնի դարձավ իր դիետայով, որը հիմնականում բուսական ծագման սնունդ էր պարունակում։

Սակայն միայն սնունդը նրա համար քիչ էր, և արդեն կես տարի է՝ աղջիկն ու նրա ընկերն ապրում են բնության մեջ, սնվում է բնության բարիքներով և հիմնականում օրն անցկացնում առանց հագուստի։ Մինչ բնապահպանի վերածվելը Լիենը իր ներկա կերպարի հակապատկերն էր։ Նա աշխատում էր արագ սննդի ցանցում և սնվում այդ նույն ուտելիքով, հանդիպում էր թմրամոլի հետ և ինքը ևս սկսել էր թմրանյութեր օգտագործել։ Այս ամենի հետևանքով նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացան, և աղջիկը սկսեց քայլեր ձեռնարկել։

Լիենը հրաժարվեց թմրանյութերից, ալկոհոլից, իսկ հետագայում՝ անգամ սուրճից, սկսեց առողջ սնվել և ուշադրություն դարձնել նաև բնապահպանությանը։ Արդյունքում նրա հետաքրքրությունը բնության հանդեպ մեծացավ, քանի որ այն օգնեց աղջկան կարգավորել առողջական վիճակը և նյարդերը։ Այժմ նրա և ընկերոջ ապրելակերպն անտառում լիովին նման է նախամարդու կյանքին։ Քաղաքակրթության հետ կապը պահպանվում է միայն համակարգչի ու համացանցի շնորհիվ։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել