Ամեն տարի աշխարհում նետվում 9 մլն տոննա պլաստիկ աղբ, և դրա հետևանքները սարսափեցնում են։ National Geographic ամսագիրն իր նոր համարում ներկայացնում է Planet or Plastic շարքը։ Նախագծի նպատակն է նվազեցնել էկոհամակարգի այսչափ աղտոտումը։ Նախագիծը տևելու է մի քանի տարի, քանի որ նման մեծամասշտաբ փոփոխությունները հնարավոր չէ մի քանի օրում իրականացնել։ Պլաստիկը չի փտում և ժամանակի ընթացքում հավաքվում է և թունավորում ջուրը, շրջակա միջավայրն ու վնասում նաև կենդանիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել