Քրիստինե (26տ.) Ինչպես նորից ինքնավստահ զգալ

«Ես գերազանց եմ սովորել դպրոցում, համալսարանում, բազմազան մրցանակների եմ արժանացել, դրամաշնորհներ շահել, բարձրացել կարիերայի սանդուղքով: Վերջին 3 տարում աշխատում եմ միջազգային կազմակերպությունում: Իսկ աշնանը հետս նյարդային պոռթկում տեղի ունեցավ, ու դրանից հետո ինձ դադարեցին վստահել, ու կարծես հեղինակությունս հավասարվեց զրոյի: Ինչպե՞ս սկսել նորից»:

Պատասխան

Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեծ կազմակերպությունների միջանցքներով շրջում են «նյարդային պոռթկման» եզրին գտնվող նախկին գերազանցիկներ, ովքեր հավատում էին, որ եթե ամեն ինչ ճիշտ անեն, ապա հիանալի կյանքն ապահովված է: Նման հավատը աջակցություն է գտնում նրանց կողմից, ումից կախված ենք, ուժ է տալիս մեզ…
Կորպորացիաները տարբեր են լինում, բայց դրանցից յուրաքանչյուրում կան ակնհայտ հակասություններ հռչակած հրապարակային սկզբունքների և իրականության միջև: Բազմաթիվ մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են և նպատակասլաց, այդ հակասությունները ճակատագրական են դառնում: Նրանք չափազանց ուշ են հասկանում, որ իրենց անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է, իսկ օգնել ոչ ոք չի կարող:
Կարևոր է համադրել մեր սպասումները մեր իրական տեսածի հետ և հասկանալ, որ գոյատևումը կորպորատիվ համակարգում հատուկ փորձություն է, որից դուրս գալը կարող է մեծ կորուստների հետևանք դառնալ: Մեկը դառնում է ցինիկ ու դավադիր, մյուսը բացարձակապես «անջատում» է զգացմունքները, իսկ ոմանք էլ որոշում են, որ աշխատանքը մեծ, դաժան ընկերություններում իրենց համար չէ, և ընտրում են իրենց ուրույն ճանապարհը: 
Քրիստինե, աշխատելու անկարողությունը, անհամատեղելիությունը նման համակարգում անհաջողություն ու ձախողում չէ: Դա առերեսում է (թեկուզև ցավոտ) սեփական սահմանափակումների, բայցև իրական ցանկությունների ու շարժառիթների հետ:

ԿԱՐԴԱ՛ ԱՎԵԼԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել